Տեսարժան վայրեր

ԶՎԱՐԹՆՈՑԻ ՏԱՃԱՐ
ԶՎԱՐԹՆՈՑԻ ՏԱՃԱՐ

 

Զվարթնոց կամ Սբ. Գր. Լուսավորիչ տաճարը և կից կաթողիկոսական պալատը կառուցել է Ներսես Գ․ Շինող կաթողիկոսը 641-661թվերին, այնտեղ, ուր միմյանց են հադիպել Գրիգոր Լուսավորիչը և Տրդատ թագավորը։ Զվարթնոցի տաճարը կառուցվել է այն ժամանակ, երբ Հայաստանը գտնվում էր բյուզանդական տիրապետության տակ, և նոր էին սկսվել արաբական արշավանքները։

 

Տաճարը կանգուն է եղել ավելի քան 300 տարի եւ կործանվել է երկրաշարժից: 1900-1907թթ. պեղվել է Խաչիկ վարդապետ Դադյանի կողմից: Այժմ պահպանվել են միայն Զվարթնոցի տաճարի ավերակները, որոնք հայտնաբերվել են Հայաստանի Արմավիրի մարզում՝ Վաղարշապատ քաղաքի եզրին։ Կառույցի պատերին պահպանվել են որմնանկարներ։ 2000 թվականին Վաղարշապատի եկեղեցիները, այդ թվում և Զվարթնոցի տաճարը ներառվել են Հայաստանում ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։

 

Զվարթնոցի տաճարը կանգուն է մնացել մինչև 10-րդ դարը։