Կառուցվել է 17-րորդ դարում որպես կանացի մենաստան։ Գտնվում է Կապան քաղաքի մոտ՝ Ողջի գետի բլրին։ Ներառում է Հալիձոր ամրոցը և նրա տարածքում կառուցված եկեղեցու ավերակները։ 18-րորդ դարում պատերազմի ժամանակ այն դառնում է Դավիթ Բեկի ռազմական նստատեղին։ Դավիթ Բեկը այդ դարի ազատատենչ մարտիկներից էր, ով հենց այս պատերազմում էլ զոհվեց ու թաղվեց ամրոցի գերեզմանատանը։