Տեսարժան վայրեր

ՍԱՐԴԱՐԱՊԱՏ
ՍԱՐԴԱՐԱՊԱՏ

Հուշարձանը նվիրված է 1918թ.-ի մայիսի 20-22 հայ-թուրքական ճակատամարտում հայերի փայլուն հաղթանակին։ Կառուցված է հենց Սարդարապատի ճակատամարտի վայրում։ Հաղթանակից հետո նույն թվականի մայիսի 28-ին Հայաստանը առաջին անգամ հռչակվում է որպես անկախ հանրապետություն: Կից գտնվում է Սարդարապատի թանգարանը, ուր կարելի է տեսնել պատմական և ժամանակակից հուշանմուշներ:

Հեղինակներն են Հայաստանի ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը, քանդակագործներ Արշամ Շահինյանը, Սամվել Մանասյանը և Արա Հարությունյանը։