Տեսարժան վայրեր

ՇԱՔԻԻ ՋՐՎԵԺ
ՇԱՔԻԻ ՋՐՎԵԺ

Այս գեղեցիկ ջրվեժը գտնվում է Շաքի գյուղի մոտակայքում։ Այն միմիանց է միացնում Որոտան գետի վտակները։ Ըստ առասպելի ջրվեժը անվանվել է Շաքի, 93 կույսերից մեկի պատվին, ով հրաշքով փրկվել է ջրհեղեղից։

 

Թշնամիները Գեղարքունի գավառից 93 կույս աղջիկ են ուղարկում Մուղանում բանակ դրած իրենց առաջնորդին։ Երբ գերի աղջիկների քարավանը հասնում է այստեղ, դիմելով իրենց առևանգիչներին, նրանք ասում են՝ «Մենք երկար ճանապարհին շատ փոշոտվել ու կեղտոտվել ենք, թույլ տվեք գետում լողանանք, նոր ներկայանանք ձեր մեծին»։ Առևանգիչները համաձայնում են։ Աղջիկները մերկանալով նետվում են Որոտանի ալիքների մեջ և սուզվելով անհետանում։ Միայն Շաքե անունով մի կապուտաչյա աղջիկ Որոտանը թափվող գետակի միջով փախչելով, փորձում է ազատվել։ Թշնամիները հասնում են նրա ետևից, սակայն նույն վայրկյանին գետակի մեջ հրաշքով մի ժայռ է խոյանում, և ջուրը նրա վրայով գահավիժելով, իր ճերմակ փրփուրների տակ թաքցնում է Շաքեին։ Դրանից հետո այդ ջրվեժն ու նրա մոտ գտնվող գյուղը կոչվում են Շաքեի անունով։

 

Ջրվեժի բարձրությունը 15-17 մետր է։ Սեղանքում կա խորը կիրճ, որը հարուստ է ժայռերով և քարայրներով։ Դրանցում հայտնաբերվել են մարդու գործունեության հետքեր, ինչպես նաև մոխիր, որը վերագրվում է պոլեոլիթի ժամանակաշրջանին։