Գտնվում է Սևանա լճի թերակղզու վրա։ Հիմնադրել է Գրիգոր Ա Լուսավորիչը 305 թվականին։ Պեղումների արդյունքում պարզվել է, որ այս վայրը բնակեցված է եղել նոր քարի և բրոնզի դարերում։ Սբ․ Առաքելոց եկեղեցու հարավային պատի արձանագրությունը վկայում է, որ 9-րդ դարում վանքի ընդարձակումն ու կառուցապատումը կապված են Բագրատունիների արքայական տան հիմնադիր` Աշոտ Ա Բագրատունու դուստր՝ իշխանուհի Մարիամի հետ։ Պահպանված կառույցներըվերականգնվել են և ովքեր ցանկանում են կարող են այցելել: Այն Հայաստանի ամենաճանաչված պատմամշակութային վայրերից է։
Վանքը կազմված է Սբ․ Կարապետ եկեղեցուց, գավթից, որն ավերված է, Սբ․ Առաքելոց եկեղեցուց, Սբ․ Հարություն եկեղեցու ավերակներին, ինչպես նաև վարդապետարանից և վանական խցերից։ Սբ․ Կարապետ եկեղեցին իրենից ներակայացնում է եռախորան խաչաձև գմբեթավոր կառույց։ Սբ․ Առաքելոց եկեղեցին կրկնում է նախորդի հորինածքը։ Սբ․ Առաքելոցի հարավային պատին է պահպանվել եկեղեցու կառուցման մասին արձանագրությունը։ Առաքելոցի արևմտյան կողմում են գտնվում գավթի ավերակները։Հատակին պահպանվել են վեց սյուների հիմքերը։ Կենտրոնական հատվածը կառուցված է եղել գմբեթի եզակի եղանակով, որը կոչվում է «երդիկ»։ Սբ Հարությունը Սևանավանքի ամենահին եկեղեցին է։ Կառուցել է Գրիգոր Ա Լուսավորիչը` 305 թ.։ Եկեղեցին չի պահպանվել, միայն հիմքերից կարելի է ենթադրել եկեղեցու մեծ չափսերի մասին։ Եղել է կենտրոնագմբեթ բազիլիկ եկեղեցի։