Տեսարժան վայրեր

ԷՋՄԻԱԾՆԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐ
ԷՋՄԻԱԾՆԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐ

Կառուցվել է Վաղարշապատ մայրաքաղաքում, այն վայրում, ուր 301 թ․-ին ըստ Գրիգոր Լուսավորչի տեսիլք է իջել Միածինը։ Այստեղից էլ առաջացել է Էջմիածին անվանումը։

 

Հայ Առաքելական եկեղեցու Էջմիածնի կաթողիկոսության գլխավոր կրոնական կառույցն է: Գտնվում է Հայաստանի Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում]: Ըստ գիտնականների՝ անտիկ Հայաստանի առաջին Մայր տաճարն է (բայց ոչ առաջին եկեղեցին)] և համարվում է աշխարհի ամենահին Մայր տաճարներից մեկը:

 

 

480-ական թվականներին իշխան Վահան Մամիկոնյանի վերակառուցած տաճարի հորինվածքը հիմնականում պահպանվել է մինչեւ մեր օրերը: Գլխավոր գմբեթը վերակառուցվել է Մովսես Սյունեցի կաթողիկոսի կողմից 1627թ-ին, իսկ արևմտյան զանգակատունը` Փիլիփոս կաթողիկոսի օրոք 1654թ-ին: Աբսիդների վրա երեք զանգակատները կառուցված են 1682թ-ին Եղիազար կաթողիկոսի կողմից:

 

Հետագայում տաճարը ենթարկվել է մի շարք վերանորոգումների։ 1604 թվականին, իրենց երկրի հանդեպ հայերի նվիրվածությունը թուլացնելու համար Աբբաս I Սեֆին թալանել է Էջմիածինը՝ տաճարից մասունքներ և քարեր տանելով։ Զանգակատները կառուցվել են 17-րդ դարի երկրորդ կեսին։ 1868 թվականին տաճարի արևելյան մասում կառուցվել է ավանդատուն։ Այսօր տաճարը ներառում է հայկական ճարտարապետության տարբեր ժամանակաշրջանների ոճեր։ Թուլանալով Խորհրդային շրջանում՝ Էջմիածինը վերակենդանացել է 20-րդ դարի երկրորդ կեսին և անկախ Հայաստանի օրոք։