Տեսարժան վայրեր

ԱՄԲԵՐԴ
ԱՄԲԵՐԴ

Ամբերդ ամրոց-բերդաքաղաքը կառուցվել է Արագածոտն գավառում, Արագածի հարավային լանջին, Արքաշեն և Ամբերդ գետերի միախառնման տեղում` եռանկյունաձև հրվանդանի վրա: Հիմնադրման ստույգ ժամանակահատվածը հայտնի չէ։ Պեղումների ու պատմահնագիտական ուսումնասիրությունների հիման վրա Ամբերդ ամրոցը թվագրվում է X-XIII դդ.: 

 

Ամբերդի շինարարությունը սկսվել է VII-րդ դարում Կամսարական իշխանների կողմից:  X դարում պատկանել է Պահլավունի իշխաններին, եղել Բագրատունյաց  թագավորության  կարևոր ռազմապաշտպանական  հենակետերից։ Իր բնական դիրքով ու պաշտպանական կառուցվածքով  անառիկ ամրոցի համբավ է ունեցել: Անի քաղաքի պաշտպանողական օղակի պատասխանատու դերերից մեկը  նրան էր վերապահված:

Ներկայումս բերդաքաղաքից պահպանվել են դղյակի (X-XIII դդ.), պարսպապատերի ավերակները, բաղնիքը (X-XI դդ.), այլ շինությունների մնացորդներ և Կաթողիկե եկեղեցին (Վահրամաշեն-1026 թ.):