Գաղտնության քաղ.

Գաղտնիության քաղաքականություն

1. Դուք պատասխանատվություն եք կրում մեզ փոխանցվող ողջ տեղեկատվության համար։ Անհրաժեշտության դեպքում՝ պետք է մեզ ներկայացնեք նաև Ձեր անձը հաստատող փաստաթուղթը՝ մեր կողմից նշված ժամկետում։ Մենք Ձեր կողմից մեզ տրամադրվող տվյալները օգտագործում ենք ամրագրումները կամ Կայքի միջոցով Ձեր կողմից իրականացվող այլ գործարքները կազմակերպելու նպատակով։
2. Մենք հավաքագրում ենք Ձեր այնպիսի տվյալներ, ինչպիսիք են անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան տարեթիվը, հասցեն, անձնագրային տվյալները։ Բացի դրանից, հնարավոր են նաև դեպքեր, երբ մեր կողմից հավաքվեն տվյալներ՝ Ձեր այն հեռախոսից, համակարգչից, պլանշետից կամ այլ սարքավորումից, որի միջոցով օգտվում եք մեր ծառայություններից։ Դա սովորաբար ներառում է IP-հասցեն, օգտագործվող բրաուզերը և լեզվական պարամետրերը։ Հնարավոր են իրավիճակներ, երբ Ձեր մասին տվյալներ ստանանք երրորդ աղբյուրներից կամ ինքնաշխատ կերպով հավաքվի այլ ինֆորմացիա ևս։
3. Ձեր անձնական տվյալները մեր կողմից օգտագործվում են ամրագրումները կամ մեր հարթակի միջոցով Ձեզ մատուցվող մյուս ծառայությունները կազմակերպելու, ինչպես նաև մարկետինգային, վիճակագրական, շուկայի ուսումնասիրության, իրավական և համանման այլ նպատակներով։
4. Մենք Ձեր տվյալներն օգտագործում ենք նաև անհրաժեշտության դեպքում Ձեզ հետ կապ հաստատելու, նոր առաջարկների, զեղչերի, հատուկ ակցիաների մասին հայտնելու, ինչպես նաև այնպիսի ապրանքներ և/կամ ծառայություններ առաջարկելու համար, որոնք ըստ մեզ կարող են Ձեզ հետաքրքրել։
5. Ձեր անձնական տվյալները կարող ենք փոխանցել նաև մեզ հետ համագործակցող Ծառայություններ մատուցողներին։
6. Մենք ձեռնարկում ենք անվտանգության տարբեր միջոցառումներ, որպեսզի կանխենք մեր կողմից օգտագործվող Ձեր անձնական տվյալներին չլիազորված հասանելիությունը և դրանց ապօրինի օգտագործումը։