Մեր մասին

CheckinArmenia

Հայաստանում առաջին ամրագրման օնլայն հարթակն է, որում կներկայացվեն լավագույն հյուրանոցներն՝ իրենց նկարագրությամբ ու գնառաջարկներով: CheckinArmenia կայքն ուղղված է ավելի հեշտացնելու զբոսաշրջիկ - Հայաստան կապը, կողմնորոշելու, թե ինչպես կարող են արդյունավետ եւ ավելի մատչելի ճամփորդել՝ բացահայտելով Հայաստանի տեսարժան վայրերը: Եվ որ ամենակարեւորն է ՝ սա մի նախաձեռնություն է, որն առաջին հերթին ուղղված է վերհիշելու մեր անցյալը, ավելի խորն ուսումնասիրելու այն արժեքները, որոնք դարեր շարունակ խոսում եւ պատմում են մեր հարուստ պատմական ժառանգության մասին։ Ճամփորդելով CheckinArmenia-ի հետ՝ մենք կբացայահտենք Հայաստանը նորովի։ CheckinArmenia ընկերությունը ստեղծվել է հեշտացնելու հաճախորդ և հյուրանոց կապը, ընդլայնելու առաջարկվող ծառայությունների բազմազանությունը, ընտրելու հանգստի այն տարբերակը, որը տվյալ պահին համապատասխանում է հաճախորդի ցանկությանն ու նախընտրությանը, ինչու ոչ՝ նաև գրպանին: Այս հարթակում կարող եք ներկայացնել ձեր հյուրանոցը, ռեստորանը, իսկ հաճախորդը այստեղ կգտնի ձեզ և կկարողանա ամրագրում կատարել անմիջապես մեր հարթակից։ Իսկ այժմ եկեք խոսենք Check in Armenia-ի առավելություններից: 1. Յուրաքանչյուր տարի հատուկ մասնագետների գնահատականների եւ հյուրերի կարծիքի հիման վրա կկազմակերպվի մրցանակաբաշխություն, որտեղ կորոշվի տարվա լավագույն հոթելն ու ռեստորանը, կլինեն նաեւ այլ նոմինացիաներ: 2. CheckinArmenia առաջին նախագիծն ու հարթակն է, որտեղ կլինեն բացառապես հայկական լավագույն հոթելներն ու ռեստորանները: 3. Կներկայացնեն մենյուն, հարմարություններն ու պայմանները: 4.CheckinArmenia-ն նաև գովազդային հարթակ է Ձեր բիզնեսի համար: Պարբերաբար կլինեն թեմատիկ երեկոներ: 5.CheckinArmenia-ն սոցէջերով պարբերաբար կկիսվի իր հետ համագործակցող ընկերությունների մասին, կներկայացնի նորարարություններն ու տվյալ ընկերության առավելությունը: 6.CheckinArmenia-ն կիրականացնի ներքին տուրեր՝ Հայաստանի թե՛ արդեն հայտնի ու սիրված, և թե՛ փոքրիկ ու գողտրիկ քաղաքներով։ 7.Մեկ տարվա ընթացքում նախատեսվում է թե՛ ամսագրի՝ արդեն բաժանորդագրված հյուրանոցների գովազդային արշավով, և թե ՛ APP (հավելված)-ի թողարկում, որի շնորհիվ ավելի արագ ու արդյունավետ հաճախորդները կօգտվեն մեր ծառայություններից։ 8.Մարքեթինգով զբաղվելու է պրոֆեսիոնալ թիմ, որը շեշտը դնելու է համապատասխան արշավների միջոցով մասնակից հյուրանոցների առավելությունները ընդգծելու վրա: Կարեւորագույն արշավներից կլինի հենց ինֆլուենսերների հետ համագործակցությունը, բլոգերների հետ ակտիվ աշխատանքը։ Check In Armenia. Ամրագրեք հայկական օնլայն հարթակի միջոցով: